Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին վնասել է ջերմոցային տնտեսություններ

Հասարակություն
b58b88cb275976b968195a36533bdf7c

Ապրիլի 10-ին, ժամը 12:27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում քամու հետևանքով ջերմոցային տնտեսություններ են վնասվել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. ապրիլի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում քամուց մասամբ վնասվել են ջերմոցային տնտեսություններ (մոտ 300 քմ): Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Մրգանուշի գյուղապետին, ով տեղեկացրեց, որ կստեղծվի հանձնաժողով վնասների չափը գնահատելու համար։