Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները հայտնաբերեցին Դավթաշեն թաղամասում 23 բարդիները հատողին

Հասարակություն
001-17887484_1947297032166582_1317570887_o

Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Հիշեցնենք, որ  այս հարցին անդրադարձել է նաև  Երևանի քաղաքապետը: 004-17836768_1947297762166509_923002649_o 003-17837654_1947298755499743_1097158201_o 002-17858994_1947296812166604_1130528144_o 001-17887484_1947297032166582_1317570887_o