Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը խփել է Անգլիայի առաջնության ամենաարագ գոլը

Սպորտ
foot

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Սանդերլենդի» հետ արտագնա խաղում խփել է ընթացիկ մրցաշրջանում հանդիպումների երկրորդ խաղակեսերում գրանցված ամենաարագ գոլը: Այդ մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը: Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում աչքի է ընկել ընդմիջումից հետո, 45 վայրկյան անց: Նա կրկնապատկել էր հաշիվը եւ օգնել իր թիմին հաղթանակ տոնել՝ 3:0: