Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Կարևոր լուրեր Սպորտ
canr

2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, այսօր առաջին ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի համար Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մեր մարզիկը 105 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 414 կգ (184+230) արդյունք եւ վստահ զբաղեցրեց առաջին տեղը: Նրան հաջորդող բուլղարացի Վասիլ Գոսպոդինովը հետ մնաց 17 կիլոգրամով: Այս քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչը՝ Սամվել Գասպարյանը, երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Ի դեպ, Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը ցույց տվեց 4-րդ արդյունքը, սակայն պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այսօր երեկոյան պայքարի մեջ կմտնեն +105 քաշային կարգի ծանրորդները: Մրցանակային տեղերի գլխավոր թեկնածուներից մեջ են նաեւ մեր երկու ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: