Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները

Հասարակություն
7-2

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը և  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:    ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 8 7 6 54 3