Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karap

Մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ կատարելու քվեն, այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ու հավելեց, որ գործադիր մարմնի աշխատանքային ռեժիմն այդ իսկ պատճառով դառնում է  արտակարգ: «Աշխատանքները շարունակելու ենք նոր թափով: Ուզում եմ ուրախացնել ձեզ, մեր աշխատանքը ավելի է ծանրանալու»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ  ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ եւ  հանդուրժողականության մթնոլորտում: