A
A
Անահիտ Բախշյանն ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելք» դաշինքի ցուցակով. Առավոտ
«Ինձ քիչ առաջ զանգահարեց Էդմոն Մարուքյանը եւ ասաց, որ այսօր քննարկում են արել եւ ինձ հրավիրում են, ես էլ համաձայնեցի: Պարոն Մարուքյանը նաեւ ասաց, որ կլինեմ առաջին տասնյակում»,- այս մասին Aravot.am-ին հայտնեց տիկին Բախշյանը: Ի դեպ, «Ազատ դեմոկրատներից» մեզ հայտնեցին, որ իրենք այսօր քննարկում են մասնակցել-չմասնակցելու հարցը, որոշումը կհրապարակեն վաղը, տիկին Բախշյանի կարծիքով, «Ազատ դեմոկրատներն» ուշանում են, որովհետեւ հայտ ներկայացնելու համար մնացել է երեք օր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով