A
A
ՀՖՖ-ն 3,8 մլն եվրո կստանա ՈՒԵՖԱ-ից
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունը հրապարակել է 2015-16թթ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որպես համերաշխության վճարումներ ՈՒԵՖԱ-ից կստանա 3,871 մլն եվրո: Այդ գումարից 940 հազարը հատկացվել է Հայաստանի հավաքականին, իսկ մնացածը՝ ակումբներին: Համեմատության համար նշենք, որ ՈՒԵՖԱ-ն բոլորից շատ գումար հատկացրել է Անգլիային՝ 16,183 մլն եվրո, ամենաքիչը՝ Լիխտենշտայնին՝ 2,777 մլն: