Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում քիմիական հարձակումից զոհերի թիվն աճում է. Ազատություն

Կարևոր լուրեր Հասարակություն
siria

Սիրիական Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի՝ այդ թվում 20 երեխա և 17 կին: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ դեռևս կան անհետ կորած անձինք: Հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում: Սիրիացի ակտիվիստները կասկածներ ունեն, որ սիրիական բանակի կամ ռուսական օդուժի կողմից հարձակման ժամանակ օգտագործվել է քիմիական զենք: Այդ հարվածներից անմիջապես հետո մարդիկ գետնի վրա սկսել են խեղդվել: Ականատեսների վկայությամբ՝ շատերը մահացել են շնչառական խնդիրների պատճառով, տուժածների մի մասը անշարժ փռվել են գետնին, մյուսների բերաններից փրփուր է թափվել: Ավելին՝ այստեղ