Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճերը պետք է օրենքով գոնե մեկ անգամ պարտադիր լինեն. Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
boris-navasardyan

Երեւանի մամուլի ակումբը այսօր հրապարակեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4։  ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նախ նշեց, որ միջազգային դիտորդները իրենց գոհունակությունն են հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Բացի այդ, ըստ նրա, ընտրությունների եւ լուսաբանման այս պատկերը շատ քիչ տարբերվում նախորդներից։ Նա ընդգծեց հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները. «Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը այս անգամ ոչ թե իրենց տանը անցկացրեց հարցազրույցը, ինչպես նախորդ անգամներին, այլ հեռուստատեսային տաղավարում»: Բորիս Նավասարդյանի խոսքով` կրկին բացակայեցին թեկնածուների միջև բանավեճը. «Եթե կամավոր չեն անցկացվում բանավեճերը, ապա պետք է օրենքով գոնե մեկ անգամ պետք է պարտադիր լինի»: Ամենից շատ լուսաբանվել են ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, Ելք դաշինքը, ՀՅԴ-ն։