Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ի պատգամավորները

Քաղաքականություն
elq-1

Խորհրդարանական ընտրությունների արդյուքններով՝ ԵԼՔ դաշինքը երրորդն է լինելու Ազգային Ժողովում: «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններից կազմված դաշինքն ունենալու է 9 պատգամավոր: Մանդատները բաժանվել են՝ առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուները հետեւյալ անձինք են՝ Նիկոլ Փաշինյան (11 հազար 513 ձայն), Մանե Թանդիլյան (5 հազար 110 ձայն), Գեւորգ Գորգիսյան (3 հազար 168) եւ Միրզոյան Արարտ (3 հազար 999): ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով, խորհրդարան է անցնում չորս ուժ. երկու դաշինք՝ «Ելք»՝ 7,77% (122 049 ձայն) և «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32% (428 965) ու երկու կուսակցություն՝ Հանրապետական՝ 49,12% (771 247) և Դաշնակցություն 6,57% (103 173): ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, կունենա 58 պատգամավոր։ ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը կլինի 105։ «Ծառուկյան» դաշինքը կստանա 30 պատգամավորական տեղ, 8 պատգամավորական տեղ կստանա Հ Յ Դ-ն։