Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուբայ օփենում Հայաստանը կներկայացնի չորս շախմատիստ

Սպորտ
sport-chess

Հայաստանի չորս շախմատիստներ կպայքարեն այսօր ԱՄԷ-ի Դուբա քաղաքում մեկնարկող շախմատային օփենի գլխավոր մրցանակի համար, որի ընդհանուր պարգեւավճարը կազմում է 50 հազար դոլար: Նրանք են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ առաջինի որդին, 12-ամյա Էդուարդ Հակոբյանը: Այսօր կայանալիք 1-ին տուրում մեր շախմատիստներին համեմատաբար թույլ մրցակիցներ են բաժին հասել, բացառությամբ Վլադիմիր Հակոբյանի, ով սեւ խաղաքարերով մրցելու է կանանց գրոսմայստեր Մախրի Գելդիևայի հետ: