Վախեցած թե ընտրակաշառքով, բայց ընտրել են ՀՀԿ-ի օգտին. Արթուր Սաքունց (տեսանյութ)
Ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների ժամանակ խախտումներ գրանցվել են, բայց դրանք էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա. կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը. «46 չէ, թող 40 տոկոս լինի, բայց այն, որ հստակ է, որ մեր ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա պարզ է: Վախեցած է քվեարկել, թե կաշառքի ազդեցությամբ՝ կապ չունի, պարզ է, որ քվեարկել է: Քվեախցիկում իրենք եղել են մենակ, այն դեպքերը, որ օգնել են, ուղղորդել են, շատ քիչ է եղել»,- ասում է իրավապաշտպանը: Խրախճանք ժանտախտի ժամանակ, այսպես է Արթուր Սաքունցը բնութագրում այն քաղաքական ուժերին գործողությունները, որոնք այս պահին տոնում են իրենց հաղթանակը. «Չի կարելի ուրախանալ նրա վրա, ինչ տեսանք երեկ, մեր պետությունը լուրջ հիվանդ է: Երբ քաղաքացին հասել է այն հպատակ վիճակի, որ վերցնում է կաշառք, դա հիվանդության արդյունք է, երբ հրապարակավ կաշառք են տալիս, դա հիվանդության արդյունք է»,- ասում է նա՝ հավելելով, որ այս գործողությունները գիտակցված հանցագործություն են, որոնք ստիպում են քաղաքացիներին լքել երկիրը: Ավելին՝ տեսանյութով