Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ սիրում այն մարդկանց, որ գնում են ուրիշ երկրներ եւ քննադատում իրենց երկրի քաղաքականությունը». Շ. Ազնավուր (տեսանյութ)

Քաղաքականություն
aznavur-1

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին երգ է գրում:  Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական թեմաների մասին հարցին՝ շանսոնյեն ասել է. «Ես չեմ սիրում խոսել քաղաքականության, ընտրությունների մասին, որովհետեւ այնքան շատ հետաքրքիր թեմաներ կան: Եվ առաջարկում եմ ժողովրդին քվեարկել իմ օգտին: Մյուս կողմից էլ, ում էլ ժողովուրդն ընտրած լինի, ընդունելի է ինձ համար: Նաեւ չեմ սիրում այն մարդկանց, որ գնում են ուրիշ երկրներ եւ քննադատում են իրենց երկրների քաղաքականությունը»։ Ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալու է Ազնավուրի համերգը։