Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» առաջին 100 միլիոնանոց ակումբն է աշխարհում

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալը» հերթական բարձունքն է նվաճել, բայց ոչ ֆուտբոլային: Պարզվում է, որ իսպանական ակումբի ֆեյսբուքյան էջում, գրանցվել է 100 միլիոներորդ բաժանորդը, որն իր էջում ավտոմատ կերպով տեղեկություններ կստանա թիմի մասին: Այս ցուցանիշով «Ռեալն» առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ «Բարսելոնայից»: Սոցցանցում բաժանորդների թվով 3-րդ տեղը զբաղեցնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 75 մլն: