A
A
Ըստ նախնական արդյունքների ՀՀԿ-ն կրկին վերցնում է իշխանությունը
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ խորհրդարան չեն անցնի Կոնգրես-ՀԺԿ-ն, Հայկական վերածնունդը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Ազատ դեմոկրատները, Կոմկուսը։
Արդյունքն այսպիսին է 1886 ընտրատեղամասերի քվեաթերթիկները մշակելուց հետո։
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կրկին վերցնում է իշխանությունը՝ 49․20%-ով, երկրորդը Ծառուկյան դաշինքն է, որը գրեթե կրկնակի հետ է իշխող ուժից՝ 27․39%, երրորդ տեղում ԵԼՔ դաշինքն է՝ 7․71%-ով, Դաշնակցությունը խորհրդարան անցնող վերջին ուժն է, հավաքում է 6․60% ձայն։