Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 տարի առաջ «Ա1+»-ը զրկվեց եթերից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
752876be66f5770b4a1601ce3db70996

Ուղիղ 15  տարի առաջ՝ կեսգիշերին անջատվեց «Ա1+»-ի հեռարձակումը։ Կեսօրին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած որոշումը իրագործվեց ժամերի ընթացքում։ Չնայած  միջազգային կազմակերպությունների պահանջներին՝ այդպես էլ չվերականգնվեց «Ա1+»-ի սեփական կապուղի ունենալու եւ վերստին հեռարձակվելու հնարավորությունը: «Ա1+»-ը եթերազրկելու որոշումը կայացվեց իշխանությունների ամենաբարձր մակարդակով, բայց «Ա1+»-ի դռները չեն փակվել եւ չեն փակվելու…ի հեճուկս շատ-շատերի: