A
A
Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը (տեսանյութ)
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մեր թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալիս նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Մանրամասներն՝ այստեղ