Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի ներդրող ընկերներին երաշխիքներ են պետք (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed18

Առինջ գյուղի «888» սուպերմարկետի շենքում տեղակայված թիվ 29/29 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։ Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։ Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե վստահում է ժողովրդի քվեին.«Ում ընտրի, նրանք էլ կպատասխանեն, թե ինչպիսի Հայաստան է լինելու»: Իր խոստացած ներդրումները արդյո՞ք տեղ կհասնեն նույնիսկ այն դեպքում, երբ իր ղեկավարած ուժը ձայների մեծամասնությունը չհավաքի, նա պատասխանեց, թե այդ ներդրումները իր ընկերներն են անելու, իսկ նրանց համար երաշխիքներ են պետք։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ իրենք ընտրակաշառք ոչ մի տեղ չեն բաժանել: «Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ, ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»: Նա նաեւ ավելացրեց, որ քարոզիչների, իրենց աշխատողներին աշխատավարձ տվել են, բայց ընտրակաշառք չեն բաժանել:  Եթե ընտրությունների արդյունքները նրան չբավարարեն, ապա արդյոք պատրաստ կլինե՞ն ընտրությունների արդյունքները բողոքարկել՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Բայց եթե այսօր բոլոր իրավունքները տրված է մեր ժողովրդին, այսօր մեր ժողովուրդը ծանոթ-բարեկամ է խաղում, այսօր պետք է հասկանա ոչ թե անձին տալն է, թաղի լավ տղու խնդիրն, այլ կուսակցության խնդիրն է: Այսօր պետք է կուսակցությանը տաս, որ կուսակցությունը կարողանա օրենք փոխի, համակարգ փոխի, մարդկանց փոխի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե նախօրեին նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Մենք չենք հանդիպել»: ELECTIONS 2017   [caption id="attachment_1532854" align="alignnone" width="700"]ELECTIONS 2017 ELECTIONS 2017[/caption]