Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ի վստահված անձինք խախտումներ են արձանագրել

Քաղաքականություն
unnamed5

Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները։ ·        Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից  (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։ ·        Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։ ·        Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։ ·        Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։ ·        Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։ ·        Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։