Միջադեպ 9/47 ընտրատեղամասում (տեսանյութ)
Հայտի դերասան Հայկ Մարությանը այսօր խախտումներ նկատեց 9/47 ընտրատեղամասում։
Նրա խոսքերով, դպրոցի տեսախցիկն այնպես է տեղադրված, որ կարող է ֆիքսել, թե ընտրողները իրենց քվեն ում են տալիս , ինչպես նաև կողքի պատուհանից ևս տեսանելի է ընտրողների քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը թեև նշեց, որ դա խախտում չէ, բայց այնուամենայնիվ թերությունները կվերացնեն։
Այս ընտրատարածքում այսօր իր ընտրությունը կատարեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Նա բոլորին մաղթեց հանգիստ քվեարկության օր և վստահություն հայտնեց, որ այդպես էլ լինելու է . «Բազմաթիվ քայլեր են արված, սա առաջին անգամն է հետխորհրդային տարածքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքերով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա 5 տարիների քաղաքական դասավորվածությունը»,- ասաց Պաշտպանության նախարարը։ Նա բոլորին լավ տրամադրություն մաղթեց։
[caption id="attachment_1532799" align="alignnone" width="700"]
ELECTIONS 2017[/caption]