Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մառախուղ և ձյուն՝ ճանապարհներին

Կարևոր լուրեր Հասարակություն
77229

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում  առկա են տեղումներ ձյան տեսքով: