Ատոմ Էգոյանն ասում է. «Այս երկրի ոսկորները խորն են և ուժեղ, բայց ժողովրդավրությունը մկանի պես է, մկանը պետք է վարժեցվի և ուժեղանա։ Երկիրը լքում են շատերը անարդար իրավիճակի արդյունքում։ Հանրահայտ լիբանանցի փիլիսոփան ասել է, որ նախ պիտի ձերբազատվենք մեր միջի բռնակալությունից։ Որոշումը, որ պետք է չմասնակցել ընտրություններին, ինքնաբռնակալություն է։ Մենք Ենթադրում ենք, որ ընտրությունները խախտվելու են։ Մենք այստեղ չենք ձայները պահելու համար։ Մենք այստեղ ենք ապագայի համար։ Մենք չպետք է բռնակալության և անտարբերության զոհը դառնանք։ Մենք շրջիկ դիտորդներ ենք, ֆիզիկապես մի տեղում չենք լինելու։ Ամենակարևորը մեր համար ձայների հաշվարկն է։ Ամենախոցելի պահը լինելու է, որ ձայները դրվեն մեքենայի մեջ և տեղափոխվեն ԿԸՀ։ Մենք ավելի մտահոգ ենք այդ պահի հետ կապված։ Արդյո՞ք դրանք տեղ կհասնեն»։
Արսինե Խանջյանը նշում է. «Սփյուռքի 300 դիտորդները միայն Երևանի մեջ չեն աշխատելու։ Եվ բոլորի նման սպասելու ենք ընտրությունների արդյունքներին»։
Սերժ Թանկյանն ասում է, որ երեկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում վերապատրաստվել են դիտորդական առաքելության համար. «Շատ կարևոր է ասել, որ մենք որևէ կուսակցության հետ չենք և հատուկ ծառայություններից չենք։ Մենք արտիստ ենք և մեր գործը ձեզի ներշնչելն է։ Ամեն տեղ էլ խարդախություն եղավ։ Թրամփը դառավ նախագահ, էդ խարդախություն չէ՞։ Ես չեմ հավատում բռնությանը և կարծում եմ, որ երկուսուկես միլիոն մարդու վրա բռնանալ հնարավոր չէ։ Ում էլ ձեր ձայնը տաք, մենք աջակցելու ենք։ Եթե անգամ չգիտեք, թե ում ձոր ձայնը տալ, մասնակցեք ընտրություններին»։
«Եթե ուզում ենք, որ փոփոխություններն արվեն առանց արյունի, ձեր ձայնը փոփոխությունների ձայն պիտի ըլլա,- հավելում է Արսինե Խանջյանը։
«Մեդիա կենտրոնում» մամլո ասուլիս է «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով: Բանախոսներն են՝
Սերժ Թանկյան` ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար
Արսինե Խանջյան` կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր
Ատոմ Էգոյան` կանադահայ կինոռեժիսոր
Էրիկ Նազարյան` ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ
Արմեն Գրիգորյան` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ