Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլի գործով դատական նիստը կանցնի դռնփակ (տեսանյութ)

Քաղաքականություն
Arayik-Khandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի գործով դատական նիստը կանցնի դռնփակ։ Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը որոշեց նիստը դռնփակ անցկացնել, քանի որ Արայիկ Խանդոյանը դատարանում ցանկացավ խոսել առաջիկա ընտրությունների մասին, ինչից հետո դատավորը հորդորեց ըստ պահանջի խոսել։ Սա էլ առաջացրեց դահլիճում ներկաների դժգոհությունը, իսկ դատավոր Արշակ Խաչատրյանը հեռացավ նիստերի դահլիճից։ Այս պահին դահլիճում ներկա գտնվողները բացականչում են «Արայիկ-Արայիկ», նիստը հետաձգվել է։