Ինչ կփոխի «ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գյուղատնտեսության ոլորտում (տեսանյութ)
Ընտրություններին մասնակցող քաղաքական այս ուժը հավելյալ արտոնություններ է նախատեսել բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի համար։ Այդպիսի համայնքներն առավել քան կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար. «Եթե նայենք վիճակագրությանը, ծնունդների ամենամեծ թիվը հենց այդ համայնքներին է ընկնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ Գյուղատնտեսության զարգացումը լոկ հարկային քաղաքականությունը չէ, կարևոր է նաև համապատասխան գյուղտեխնիկայի առկայությունը։ Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Մենք նախատեսում ենք, որ ամեն մի շրջանում մեքենատրակտորային կայաններ ստեղծել, որոնք շատ մատչելի գներով գյուղացիներին ծառայություններ կմատուցեն»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում