Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է ական

Հասարակություն
c23298a209a9862da31cAkan

Մարտի 30-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա. անհրաժեշտ է սակրավորների խումբ:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Սակրավորների կողմից պարզվել է, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։ Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին: