Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր գործիք՝ ընդդեմ ընտրակեղծարարության (տեսանյութ)

Քաղաքականություն
b549a6906e4dfaf2a058b010daf1ea45

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քաղաքացիներին առաջարկում է միասին բացահայտել ընտրակեղծիքները։ Այցելելով elections.anc.am կայք ու գրանցվելով՝ ընտրողը կարող է պարզել, արդյո՞ք իր կամ իր ծանոթի տեղն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է։  «Եթե մենք գտնենք մի բացակա, որի փոխարեն քվեարկվել է, տվյալ հանձնաժողովի անդամը պատժվելու է երկուսից հինգ տարվա ազատազրկման։ Ընդ որում՝ տուգանքի հնարավորությունն այս դեպքում արդեն բացառված է»,- ասում է ՀԱԿ անդամ Ավետիս Ավագյանը։ Հավաքագրված ինֆորմացիան ընդդիմադիր ուժը կներկայացնի ընտրական հանձնաժողովին։ Ընտրական նոր օրենսգիրքը ընտրակեղծարարությունների համար խիստ կարգավորում է սահմանել։ Նույնիսկ 500 ընտրակեղծարարության փաստ հայտնաբերելու դեպքում կա հիմք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր համարվեն։ Լևոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչպես։  «Անգամ 500 ընտրակեղծիքը կարող է ազդել մանդատների բաշխման վրա։ Որովհետև կարող է պատահի՝ մեկ կուսակցություն մեկ մանդատ քիչ ստանար»։ Հենց սա է պատճառը, որ ըստ Լևոն Զուրաբյանի, այս անգամ իշխանությունը չի գնալու ընտրակեղծիքների։ Ընտրողների ստորագրությունների կեղծումը կամ ուրիշի փոխարեն քվեարկությունը ծանր հետևանքներ են ենթադրում կեղծարարների համար։  «Եթե այդպիսի քայլ անեն, դրանով իրենք մեր ամբողջ հանրության և միջազգային հանրությանը կտրամադրեն իրենց հանցագործության, իշխանության յուրացման մասին անհերքելի ապացույցներ»։ Լևոն Զուրաբյանը քաղաքացիներին հորդորում է  առավել, քան լուրջ վերաբերել ապրիլերկուսյան ընտրություններին։ Բացի վերոնշյալից,  ընտրությունների ընթացքը կհեռարձակվի ուղիղ եթերում, կհրապարակվեն ընտրած քաղաքացիների ցուցակները, ինչը կբացառի կեղծիքը։  «Ժողովրդին կոչ ենք անում՝ արեք այդ հեղափոխությունը, արեք ձեր քվեարկությունը՝ վստահ լինելով, որ ձեր քվեարկությունն է որոշելու մեր երկրի ապագան»,- կոչ է անում Լևոն Զուրաբյանը։ Այս պայմաններում ամեն ինչ մնում է քաղաքացու ձեռքերում կամ նա կմերժի ընտրակաշառքը՝ իր մեկ ձայնը դարձնելով որոշիչ գործոն կամ կկրկնվի նախորդ տարիների ընտրական փորձը։ levon zurabyan