Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«6 միլիոն վարկ են վերցրել ու մսխել». Լյովա Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
htJ5c6Us7iw

Գյուղացիներին տրվող վարկերը չեն գերազանցի  5 տոկոսը:  Կկատարվի վարկային ամնիստիա:  Գյուղատնտեսությունը կսուբսիդավորվի, կկազմակերպվի խորհրդատվություն գյուղացու հետ, որպեսզի նրանք իմանան, որտեղ, ինչ ցանեն: Այս բոլոր կետերը պատրաստվում է իրականացնել «Ծառուկյան» դաշինքը, եթե գա իշխանության: «Գյուղատնտեսության համար 6մլն վարկ  ենք վերցրել, էդ ո՞ւր են գնացել էդ փողերը, ոչ մի աշխատատեղ, ոչ մի օգնություն, ոչ մի նոր բան, էդ ամեն ինչը պարզապես գնացել ա խորհրդատվության վրա, թե ինչպես կովը կթելուց առաջ կուրծքը լվալ, կամ ինչպես ծիրանը պատվաստել: Մսխել են այդ փողերը»,-նշում է Լյովա Խաչատրյանը: «Ա1+»-ը գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի հետ: -Ո՞րն է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ինչպիսի՞ քայլեր են նախատեսված ծրագրով: Որո՞նք են ձեր կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները տեղական արտադրության բարելավման ուղղությամբ: Դրանցից մեկը գյուղատնտեսական վարկերի խնդիրն է , ինչպես գիտեք գյուղական վարկերը տալիս են  մինչեւ 40 տոկոս, թվում է թե 24 տոկոս է, բայց երբ ամեն ինչ գումարում ես իրար դառնում է 40 տոկոս, որը բացարձակ ոչ մի «ռամկաների» մեջ չի մտնում, գյուղացին էդ ի՞նչ պետքա անի, որ այդքան վարկ փակի, դրանից հետո իրան շահույթ մնա, մի փոքր էլ առանձնացնի վերարտադրության համար: Սրանք միտումնավոր տրվող վարկեր են՝  ընտանիքը քայքայելու համար: