Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ». Շարմազանովը՝ Ծառուկյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին և Արցախի հարցի առնչությամբ նրա բացատրություններին ու մեկնաբանություններին, ասաց, որ մեկնաբանելու կարիք չկա. «Մեսիջները շատ հստակ էին՝ ուղղված արտաքին և ներքին լսարանին»։ Իր հերթին Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ տպավորություն է ստացել, թե Արցախի լուծման հարցում Տեր-Պետրոսյանն անփոխարինելի է։ Այս առնչությամբ Շարմազանովն ասում է. «Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանը չեմպիոն է»։ Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման մեջ մեղադրվող տնօրենների հայտնի ձայնագրություններին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ով է բարոյական իրավունք տվել տնօրեններին վիրավորել, կարիք չկա 20 հազար ձայն հավաքելու համար մորդ տարիքի կամ քրոջդ տարիքի մարդկանց վիրավորել, կա անմեղության կանխավարկած»։ Քարոզարշավի ընթացքում հնչած խոստումների շարքում լրագրողներից մեկը հիշեցրեց ՀՀԿ-ի 5 միլիարդի ու ԲՀԿ-ի՝ 15 միլիարդի ներդրումների մասին։ Էդուարդ Շարմազանովը հիշեց Ջիվանուն. «Մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ»։ Ավելին՝ տեսանյութով