Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչնչացվել են ենթաշտաբների ցուցապաստառները. հաղորդում

Քաղաքականություն
urix-3

Այսօր Լենինգրադյան 48/4 հասցեով և Վ. Համբարձումյան 12/6 հասցեով գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից ահազանգ է ստացվել կենտրոնական շտաբ առ այն, որ ոչնչացվել են այդ ենթաշտաբների ցուցապաստառները: Ուրիխանյանի կենտրոնական շտաբից հաղորդում է տրվել Արաբկիրի և Մաշտոցի ոստիկանության բաժիններ: Սա արդեն «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի պաստառների ոչնչացման երկրորդ դեպքն է, սակայն բացահայտված մեղավոր դեռևս չկա: Եզրակացությունները թողնում ենք ընտրողներին: Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ