Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է սպասվում ՀՀԿ-ին ըստ ընդդիմադիրների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pastar-HHK

Հանրապետական կուսակցությունը տապալել է կառավարումը բոլոր ոլորտներում։  Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ամենախիստ գնահատականն է հնչեցնում։ «Հանցագործություններ, որոնց պատճառով ուղղակիորեն Հայաստանն սպառվում է, Հայաստանը վերջանում է, մասսայաբար լքում են սեփական հայրենիքը»։ Հանրապետականը լավ գիտի իր նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի մասին։  Այդ է պատճառը, ըստ Արամ Մանուկյանի, որ ՀՀԿ-ն անցել է բռնաճնշումների՝ վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Շարքային մարդուն տեռորի են ենթարկում, երեկ տեսնեիք, թե Գյումրիում ինչքան մարդ էին ստիպողաբար բերել հրապարակ»։ Հանրապետականի թիրախում հայտնվել են պետական աշխատավարձ ստացողները՝ կրթական հաստատությունների աշխատակիցներ, սոցիալական ոլոտի աշխատողներ։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցվեց վերջերս, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը հրապարակեց քաղաքացիներ հավաքագրող տնօրենների մասնակցությամբ 114 ձայնագրություն։ «Հանցագործություն է, որ դպրոցի տնօրենը դպրոցում զբաղվում է կուսակցական գործունեությամբ։ Պետությունը կիրառում է վարչական լծակ իր տնօրեններով՝ ճնշելու դպրոցի ուսուցիչներին, իսկ աշակերտների միջոցով՝ ծնողներին»,- նշում է Արամ Մանուկյանը։ Հանրապետական կուսակցությունն այս չարաշահումների համար պետք է հեռացվի ընտրական գործընթացից։ Համոզված են ընդդիմադիրները։ Այդ հարցով ՕՐՕ դաշինքն է դիմել ԿԸՀ։ Սակայն կա վտանգ, որ ամբողջովին իշխանությունից կախված իրավապահ համակարգը չի գործի օրենքի շրջանակում։ Հովսեփ Խուրշուդյանն ասում է. «Ոչ անվտագնության ծառայությունները, ոչ ոստիկանությունը չի պատրաստվում դրանով զբաղվել։ Իրենք ուրիշ հրահանգներ են կատարում, իրենց գլխավոր հրահանգը ընդդիմությանը հետապնդելն է, ընդդիմության վրա ինչ-որ գործեր սարքելն է, ոնց որ Սամվել Բաբայանի դեպքում, ընդդիմության վրա կրակողներին պաշտպանելն է, ոնց որ Ջրառատում եղավ»։ ՕՐՕ դաշինքի անդամը քաղաքացիներին կոչ է անում իրենց միջոցներով հավաքել ընտրակեղծիքների փաստեր՝ իրավունքները սեփական միջոցներով պաշտպանելու համար։ Եթե Հանրապետականն այս անգամ էլ գա իշխանության, հետևանքները լավը չեն լինելու։ Հովսեփ Խուրշուդյանն ասում է. «Իրենք ապացուցել են, որ ոչ անվտանգության հետ կապ ունեն, ոչ էլ առաջընթացի։ Իրենց իշխանության տարիներին է անվտանգության ամենամեծ պրոբլեմները եղել։ Իրենց թալանով էնքան թուլացրին երկիրը՝ օֆշորներ տարած միլիարդներով, որ պետք է զենքի ու բանակի վրա գնար, տնտեսությունը զարգացնելու վրա գնար, իրենք այդ ամեն  ինչը ցամաքացրին, չորացրին, ու հիմա ասում են անվտանգություն։ Հայաստանի անվտանգությունն այն կլինի, որ բոլորը միասին սուս-փուս հեռանան, հանգիստ իշխանությունը հանձնեն՝ անցնցում»։ Միայն այս պարագայում Հայաստանը կունենա ներգաղթի ցուցանիշներ, տնտեսությունը կձերբազատվի մենաշնորհներից, իսկ դատարանները արդար վճիռներ կայացնելու հնարավորություն կստանան։