Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաքիչը լուսաբանվում են ՀԿԿ-ն ու Ազատ դեմոկրատները (տեսանյութ)

Քաղաքականություն
boris

Փետրվարի 14-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում օրենսդրական կարգավորում բալանսավորված լուսաբանման առումով չկար։ «Մեր քաղաքացիները հենց այդ ժամանակահատվածում շատ կարևոր որոշում են կայացնում ու կողմնորոշվում` լուսաբանման արդյունքում»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով ՀՀ հեռարձակվող 5 ԶԼՄ-ներում ՀՀ ԱԺ ընտրությունների լուսաբանման միջանկյալ հաշվետվությունը։  Լուրջ խնդիր են տարածքային ցուցակները լուսաբանման առումով։ Ըստ Բորիս Նավասարդյանի` օրենսդրական կարգավորում չկա նաեւ հավասարաչափ լուսաբանման համար։  Նա խոսեց նաեւ էթիկայի խախտումների մասին. «Երբ նույն խախտումը նույն հեռուստաալիքը կատարում է 3-րդ անգամ, այստեղ արդեն կա միտում։ Օրինակ` ինչպես եղավ Ծառուկյան դաշինքի կողմից Ազատ դեմոկրատներին ուղղված հակաքարոզչությունը։ Էթիկայի 31 խախտում ենք տեսել, որոնցից 21-ը՝ Ծառուկյան դաշինքի կողմից, որից 11-ը ուղղված հենց Ազատ դեմոկրատներին»: Մինչեւ մարտի 5-ը շատ կուսակցություններ ուղղակի չեն լուսաբանվել, օրինակ` ՀԿԿ-ն. «Իհարկե, մարտի 5-ից բալանսը պահպանվում է։ Անգամ, եթե ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերը քարոզարշավ չունեն տվյալ օրը, ապա լրատվամիջոցը գնում, առանձին հարցազրույցներ էին ունենում, առանձին ռեպորտաժներ պատրաստում»: Պարոն Նավասարդյանը նաեւ նշեց` վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենից շատ լուսաբանվել է Ծառուկյան դաշինքը եւ ՀՀԿ-ն, իսկ ամենից քիչ` ՀԿԿ-ն ու Ազատ դեմոկրատները։