Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 7-ից կգործարկվեն շատրվաններն ու ցայտաղբյուրները

Հասարակություն
caytaxbyur1

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝  Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը: