Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր թիմը ռեալ գիտի երկիրը ոնց փոխել. ՀՀԿ-ն` Աջափնյակում (տեսանյութ)

Քաղաքականություն
hhk-karen-karapetyan

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Երևանում: Այս պահին նրանք Աջափնյակում են: Տեղի  բնակիչների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հաստատելու են  Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի ունենալու նախագծի փաստաթղթերը:  «Մոտ օրերս մենք նաև կառավարության նիստով կանցկացնենք ազատ տնտեսական գոտու փաստաթղթերը և կարծում եմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի սահմանի վրա կունենանք այդ ազատ տնտեսական գոտին»,- նշեց վարչապետը: Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենահամալիր և բոլոր կարևորագույն հարցերին պատասխան տվող ծրագիրը ՀՀԿ-ինն է:  «Մեր թիմը ռեալ գիտի երկիրը ոնց փոխել, մեր թիմը ռեալ համոզված է, որ այն կարելի է անել՝ անկախ նրանից, թե ինչքան նեղված ենք, թերահավատ ենք, և ինչպիսի շրջապատում ենք ապրում»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը