Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանյան Րաֆֆի Օսկանյան դաշինքը Սպիտակում (տեսանյութ)

Քաղաքականություն
ORO-2

Ոչ մի անօթևան ընտանիք Սպիտակում,  հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ՕՐՕ դաշինքն իր նախընտրական քարոզարշավն է շարունակում Լոռու մարզում:  Բանախոսը հայտարարեց, որ եթե մտնեն խորհրդարան և մեծամասնություն կազմեն, ապա օրենք կնդունեն աղետի գոտու վերաբերյալ և դրանք իրականություն դարձնեն ընտրական մի շրջանի ընթացքում: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի համոզմամբ` ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախագահականից ավելի բարձր պատասխանատվության աստիճանի են: Պարոն Օհանյանը խոսեց երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին, մասնավորապես հայտնեց, թե չկան կառավարիչներ, որոնք երկիրն առաջ են տանում. «Տարիների ընթացքում դոփել ենք տեղում, և ընդհանուր հաշվով հետընթաց ապրել»: Նա վստահեցրեց, թե չնայած որոշ ժամանակ իրենք էլ մաս են կազմել իշխանության, բայց տեսել են նաև այն ցավը, որ մեր ժողովուրդն է ապրում: Մեր մեջ չկան մարդիկ, որոնք իրենց բարեկամներով, մտերիմներով ու հարևաններով գրավել են իշխանական համակարգը, թալանում են: Ոչ մեկի մասին նման խոսք լսել չեք կարող: