Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաթր մի արեք ծանոթ- բարեկամի, խնամու». Գագիկ Ծառուկյանը՝ խնամու մարզում (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan-3-1

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն  այսօր Արարատի մարզում էր: Այստեղ տարածքային ցուցակով առաջադրվել է նրա փեսան՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:  Նա նշեց, որ միշտ եղել է իր ժողովրդի կողքին եւ իր բարեգործությունն է անելու: «Միշտ էլ իմ վաստակածից կարողացել եմ փայաբաժին հանել, դրա համար աստված ինձ ավելի շատ է տվել,   սիրելի ժողովուրդ»,- հավաքվածներին ասաց «Ծառուկյան դաշինք»-ի առաջնորդը: Նա հիշեցրեց, որ  նույնիսկ 2012 թ-ին կոալիցիա չի կազմել, ուստի այս ընտրություններից հետո էլ չի կազմի. «Այսօր Ծառուկյանը գնում է ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու` 50+1»: Հավաքվածներն արձագանքեցին. «Հաղթանակ, հաղթանակ»:  Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց գնալ ընտրության, եւ ում հավատում են, ում արած գործերը տեսել են,  նրան ընտրել: «Խաթր մի արեք ծանոթ- բարեկամի, թեկնածուի, քավորի, խնամու»,- խորհուրդ տվեց Գագիկ Ծառուկյանը: