Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագետ. «Ոչ մի խոստում չտալն էլ արդարացված չէ» (տեսանյութ)

Տնտեսություն
tatul

«Քաղաքական ուժերը տնտեսական ծրագրերը կազմելիս երկու  ծայրահեղական մոտեցում են դրսեւորել»,- այսօր «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» խորագրով քննարկման շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Մոտեցումներ կան, որոնք հիմված են հետեւյալի վրա. խոստումներ, խոստումներ, խոստումներ եւ կա մյուս ծայրահեղությունը, ոչ մի խոստում։ Ես կարծում եմ՝ ոչ մի խոստում չտալը եւս արդարացված չէ։ Քաղաքացիներին պետք է հստակություն մատուցել եւ ասել, թե որոշակի առողջ մրցակցության մեջ քաղաքական ուժերից որն է ի վիճակի առավել սթափ գնահատել ներուժը, պոտենցիալը, եւ տալ ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարողանանք համախմբված հաջողության հասնել»։ Նրա դիտարկմամբ, բազմաթիվ ոչ իրատեսական եւ կասկածելի դրույթներ կան քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում։ Տնտեսագետը ծայրահեղական մոտեցումներից առանձնացրեց, այն որ որոշ կուսակցություններ իրենց տնտեսական ծրագրերը կազմելիս նշել են, որ այս կամ այն միությունից դուրս գանք եւ անդամակցենք որեւէ այլ միության, դա կլինի Հայաստանի փրկությունը։