A
A
Զինվորներ տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել.կան վիրավորներ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: «Երկու զինծառայող է լուրջ վնասվածք ստացել: Նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք կտեղափոխվեն Երևան»,–նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: