Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞նց կարող էր քաղաքացին «ԻԳԼԱ» ձեռք բերել». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
melqonyan-nkar

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը չի բացառում, որ իշխանությունը իրեն էլ կձերբակալի. «Հիմա կարող է մեկ ժամից էլ ինձ կալանավորեն, ինչ է եղել որ»։ Բայց այդ բանը չեն անի առաջին դեմքերի հետ։ Գագիկ Մելքոնյանը նաև անհնար է համարում «ԻԳԼԱ» զինատեսակի՝ Հայաստան բերելու հանգամանքը. «Միայն Պաշտպանության նախարարությունը կարող է ձեռք բերել, մերոնք ո՞նց կարող են «ԻԳԼԱ» բերեն։ Ինչի՞ համար, դա հակաօդային պաշտպանության զենք է, որը միայն Պաշտպանության նախարարությունը մենակ իրավունք ունի առնելու։ Ո՞նց կարող էր քաղաքացին «ԻԳԼԱ» ձեռք բերել»։ Առավել մանրամասն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները խոստանում են խոսել դատապաշտպանի ներկայանալուց հետո։ Իսկ թե նա ով է, Գագիկ Մելքոնյանը չի մանրամասնում։