Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՐՕ-ն իշխանության թիվ 1 մրցակիցն է և անօրինականությունների թիրախը» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen

Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շատ կարևոր համակիր է և դա է պատճառը, որ իշխանությունը փորձում է նրան չեզոքացնել։ Իսկ ինչու իշխանությունը չփորձեց չեզոքացնել Սեյրան Օհանյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Թեկնածուներին այս իրավիճակում ձերբակալելը շատ աղմուկ կլինի։ Թեև չեմ կարծում, որ սա էլ պակաս աղմուկ է ունենալու։ Սամվել Բաբայանը սովորական համակիր չէ. նա ռեսուրս ունի, իր խոսքը լսում են։ Հաշվի առնելով իր կարողություններն ու հեղինակությունը՝ իրեն են ձերբակալել»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Նրա պնդմամբ՝ իրենց հեղինակությունն օրեցօր աճում է և նման քայլով փորձում են կասեցնել հարաճուն զարգացումը։ Սակայն սա չի կարող ազդել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետագա գործունեության վրա. «Սա մեզ չի կանգնեցնելու, ընդամենը իշխանությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին այն, ինչ-որ ակնհայտ էր սկզբից, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իրենց համար թիվ 1 մրցակից է և անօրինականությունների թիրախն է»։ Արմեն Մարտիրոսյանը հերքում է նաև իշխանական շրջանակների այն թեզը, թե իրենք արդեն իսկ պատրաստվել են հետընտրական պրոցեսների. «Ինչ կլինի ապրիլի 3-ի առավոտյան, մենք ըստ դրա էլ արդեն որոշում կկայացնենք»։ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ իշխանությունը նույն կերպ կվարվի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այլ անդամների նկատմամբ ևս. «Ես ինչպես կարող եմ բացառել, եթե արդեն միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանը ավտորիտար պետություն են համարում, իսկ ավտորիտար երկրներում ոչինչ բացառված չէ»։