Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցում ՀԱԿ-ը սպասարկում է ՀՀԿ-ի շահերը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-nkar

«Լևոն Տեր Պետրոսյանի առաջ քաշած օրակարգը ենթադրում է Ղարաբաղի հանձնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԲՀԿ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Իր տեսակետը նա հիմնավորում է պնդմամբ, որ այսօր Ադրբեջանի քաղաքական էլիտան բացարձակապես պատրաստ չէ որևէ փոխզիջում քննարկելու։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ «Ծառուկյան» դաշինքը համաձայն չէ ՀՀ Առաջին նախագահի ու ՀԱԿ-ի այս օրակարգի հետ։ Նաիրա Զոհրաբյանը սեփական տեսակետն է արտահայտում, թե ինչու է ՀԱԿ-ը այս օրակարգով հանդես գալիս. «Ես այստեղ տեսնում եմ նաև իշխող կուսակցության շահերի սպասարկում, որովհետև անհրաժեշտ է հանրությանը ներշնչել այն թեզերը, որ առաջ է քաշվում ՀԱԿ-ի կողմից»։ Մանրամասները՝ տեսանյութում