Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններից տարբեր տեսակի մեսիջներ ենք ստանում». Շահեն Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shahen-nkar

Ազատության հրապարակում Հաց բերողի համակիրները շարունակում են նստացույցը։ Երեկ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունից առաջ լուռ քայլերթով քաղաքացիները շարժվեցին սգո սրահ։ «Երկու պսակ տարանք՝ մեկը պայքարող քաղաքացիներից, և մյուսը՝ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներից։ Այդ օրը լռություն պահպանեցինք, բողոքի ակցիաներ ու երթեր չիրականացրինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Շահեն Հարությունյանը։ Իսկ երեկոյան Ազատության հրապարակում մոմավառություն է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի. «Ավելի քիչ մարդ կար, բայց հասկանալի է՝ հոգեհանգիստը ուշ վերջացավ, դժվար էր գալը»։ hac berox2 Օպերայի հարթակում՝ Արթուր Սարգսյանի նկարի դիմաց, հացեր են շարված. «Մարդիկ հաց են դնում հենց այստեղ։ Ամեն մարդ դրա մեջ իր խորհուրդն է տեսնում. մեկը ասում է, թե Արթուրի գործն են շարունակում, մեկն էլ ասում է՝ դե եկեք, մեզ էլ բռնեք-տարեք, մենք էլ ենք հաց բերել։ Տեսակետները տարբեր են»։ hac berox1 Ավելի մեծաթիվ քաղաքացիների Շահեն Հարությունյանն Ազատության հրապարակում այսօր երեկոյան է սպասում. «Ցանկանում եմ, որ իրենց սգո վիշտը  մարդիկ կամք գտնեն ու վերածեն կամքի, դուրս գան փողոց և հետամուտ լինեն Արթուրի սպանության գործով մեղավորների պատժմանը։ Առաջիկա մեր նպատակը ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականն է»։ Շահենի վստահեցմամբ՝ պայքարի ողջ ընթացքում իշխանություններից տարբեր տեսակի մեսիջներ են ստանում։ Բայց հատկանշական է հատկապես մեկը. «Հորս բանտում ասել են, որ եթե տղայիդ չարգելես, որ դադարեցնի ցույցերը, գլուխը կուտենք։ Մինչև անգամ երկրի նախագահից նման մեսիջներ ենք ստանում»։ Մանրամասները՝ տեսանյութում