Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է. Ազատություն

Պաշտոնական
592BA842-D66D-4512-9E36-BA03FA420E53_w1023_r1_s

Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել», - նշեց Տռուզյանը: Նրա խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների: 49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը` ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Azatutyun.am