A
A
Գեւորգ Ղազարյանն ադրբեջանցի դարպասապահին անվանել է հիմար
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն պատասխանել է պորտուգալական «Բոավիշտայի» ադրբեջանցի դարպասապահ Կամրան Աղաեւի հայտարարությանը: Վերջինս Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմուի» հետ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ անչափ ուրախ է, որ հայազգի ֆուտբոլիստին չի հաջողվել գոլ խփել իր թիմին: Գեւորգ Ղազարյանը վերջերս տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ադրբեջանցի դարպասապահի խոսքերը: «Ճիշտն ասած, ես նման դարպասապահի չեմ ճանաչում, չնայած հետեւում եմ «Բոավիշտայի» խաղերին: Նրան ոչ մի անգամ չեմ տեսել դարպասը պաշտպանելիս: Միգուցե իր հիմար մեկնաբանությունների օգնությամբ ցանկանում է, որ մարդիկ որոշ չափով ճանաչեն իրեն», - ասել է մեր ֆուտբոլիստը: