Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատեղ հայտարարություն է ընդունվել

Պաշտոնական
a87b861633c938dcbca3866b1f53b33f

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2017Թ. ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐ 2017 թ. մարտի 17-ին Մոսկվայում կայացել են Եվրասիական տնտեսական խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստերը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: ՀՀ կառավարություն