Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ Դեմոկրատները» պատրաստ է քննարկել կոալիցիա կազմելու առաջարկները (տեսանյութ)

Քաղաքականություն
free-1

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Գագիկ Բաղդասարյանն իրենց համատեղ մամուլի ասուլիսը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հոտնկայս հարգելով Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը: «Մարդը մեր երկրում արժեք չունի: Այդ մարդը, որն ընդունվեց հասարակության կողմից և սիրվեց, արդյունքը իր կյանքով հատուցեց: Ողբալի է այս իրականությունը: Թող մեզ բոլորիս ների Արթուրը, մենք բոլորս կարող էինք ինչ-որ բան անել, բայց չարեցինք: Այն, որ այս իշխանությունը դեռ կա, դա արդեն բոլորիս մեղքն է»,-նշեց տիկին Բախշյանը: Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի հայտարարությանը՝ ԱԺ ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր ուժերի հետ Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն ձևավորելու մասին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, թե իրենք հայտարարել են, որ չեն պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, իսկ մնացած ուժերի հետ պատրաստ են քննարկել. «Տարբեր ուժերի հետ ինչ-ինչ տարաձայնություններ ու տարբերություններ կան, որոնք այս պահին չեն վերացվել, բայց մի բան ակնհայտ է, որ նոր խորհրդարանում, եթե մեզ քվե տրվի՝ ծանրակշիռ, թե ոչ, այնուամենայնիվ, մենք դիտարկելու ենք ժողովրդի իշխանություն ձևավորելու խնդիրը, բայց ոչ մեր սկզբունքներին դեմ գնալու հաշվին»: