Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ ուժերը ոչինչ չեն արել հասարակ մարդու կյանքը լավացնելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
comunist-1

Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու , բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանը՝ նշելով. «Արթուրի մահը շատ ցավալի մի բան էր, միջադեպը շատ բացասական ենք գնահատում: Մարդ, որը փորձել է հացով, ջրով օգնել մարդ արարածին, արժանացել է նման վերաբերմունքի: Մենք դատապարտում ենք դա»: Անդրադառնալով Կոմկուսի ցուցակով առաջադրվելու փաստին, բնապահպանն ասաց, որ Խորհրդային տարիներին անհոգ կյանք է ունեցել, այդ իսկ պատճառով է համակրում ՀԿԿ-ին. «Սովետական ժամանակ ես տեսել եմ անհոգ կյանք, երջանիկ մանկություն, շատ լավ աշխատանք, կրթություն, լավ ընտանիք: Հիմա չենք կարողանում այդ կյանքով ապրել: Գիտե՞ք՝ այնքան պրիմիտիվ բաներ են ասում ինձ երիտասարդները, թե Խորհրդային Միության տարիներին պամպերս չկար, ծամոն չկար...»: Ասուլիսին ներկա՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Մարտիրոսյանն էլ նշեց, թե վերջին 20 տարիներին ԱԺ-ում եղել են ուժեր, որոնք ոչինչ չեն արել հասարակ մարդու կյանքը լավացնելու համար. «Ո՞վ պետք է պաշտպանի մեր հասարակ մարդկանց շահերը. մարդ, որը չունի աշխատանք, որ կանգնած է աղքատության եզրին, եթե մարդը չունի փող, դիրք, պաշտպանված չէ»: