Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Բաղդասարյանը չի կարծում, որ Հաց բերողի մահը կազդի ՀՀԿ քվեների վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram

Իրավապահները կպարզեն՝ եթե մեղավորներ լինեն, կպատժվեն. այսօր  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին ու ցավակցություն հայտնեց։

 

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ եթե նախընտրական շրջան չլիներ, հազիվ իշխանություններին մեղադրեին. «Դա եղել է բժշկական պրոցես։ Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում։ Կլինի քննություն, և ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կլինի»։ 

Այն հարցին, թե Հաց բերողի մահը չի՞ ազդի ՀՀԿ-ի քվեների վրա, պարոն Բաղդասարյանն ասաց, որ չի կարծում. « Նա, ով չպետք է ձայն տար, չի տա»։