Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուսակցությունները ներկայացնում են սոցիալ-քաղաքականության, ՄԻ վերաբերյալ դրույթները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCreaeeted

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին: Առաջին միջոցառումը տեղի ունեցավ մարտի 10-ին, երկրորդը տեղի է ունենալու մարտի  17-ին ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնելու են իրենց սոցիալ-քաղաքականության և մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթները: Միջոցառմանը մասնակցելու են Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Վիլեն Խաչատրյանը՝ Հայկական Վերածնունդ կուսակցությունից,  Արթուր Խաչատրյանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից և Արման Մուսինյանը՝ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունից: Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: