A
A
Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ. Նիկոլ Փաշինյան
Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ, խոսեցի բժիշկների հետ, տեսա սգավոր հարազատներին։ Ամոքում չկա այս վշտին։ Սա բոլորիս վիշտն է։ Հաց բերողը չկա։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Մինչ գրառում կատարելը ԵԼՔ դաշինքը հաղորդագրություն էր հրապարակել, որում ասվում է. ԵԼՔ դաշինքի թիվ 2 ընտրատարածքի ընտրարշավը այս պահին դադարեցված է։ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ դաշինքի անդամները գտնվում են Արմենիա ԲԿ-ում՝ ճշտելու մանրամասները։